Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում առատ տեղումները համատարած հեղեղումների պատճառ են դարձել՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Բնական աղետի զոհ է դարձել 21 մարդ, կան անհետ կորածներ:
Վերջին ամիսներին Չինաստանում աննախադեպ առատ տեղումներ են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառը կլիմայական փոփոխություններն են:
Հուբեյում առատ տեղումների պատճառով բազմաթիվ շրջանների բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից, գրանցվել են սողանքներ, ավերվել են հարյուրավոր տներ, մոտ 6 հազար բնակիչ տարհանվել է:
Բնական աղետի հետևանքները վերացնելու համար առավելապես տուժած գոտիներում աշխատում են հարյուրավոր հրշեջներ, հազարավոր իրավապահներ ու զինվորականներ: