Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակում Նոյեմբերյան միավորված համայնքում իրականացվել է ևս 29 միլիոն դրամի ներդրում, որով համայնքի համար ձեռք է բերվել ինքնաթափ մեքենա։
Միջոցները ներդրվել են ԱՄՆ կառավարության կողմից (USAIDArmenia): Նոյեմբերյանում կատարված ներդրումների չափը այսպիսով հասավ 374 միլիոնի դրամի, որից 246 մլն դրամով համայնքի համար ձեռք է բերվել կոմունալ տեխնիկա, 96 միլիոնով՝ գյուղատնտեսական տեխնիկա և ևս 32 մլն դրամ տրամադրվել է համայնքում արևային կայանների տեղադրմանը:
Ծրագիրը շարունակական է։ Նոյեմբերյանը մինչև տարեվերջ կստանա նաև մեկ էքսկավատոր և երկու միկրոավտոբուս։