Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, հժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը։