Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։57-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել է տան ձեղնահարկը՝ գույքով (մոտ 150 քմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի երկու ջրատար ավտոմեքենա: