Պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 14-ին տեղեկացրել էր, որ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ և հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում առաջարկվել էր առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Կառավարության 05․10․2017 թ․ N1257-Ն որոշման N 3 հավելվածի դրույթներով՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրային համակարգի խնդիրները հնարավորինս արագ վերացվել են, և հարկ վճարողներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերը պետք է դուրս գրեն հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի միջոցով։