Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթանակները:
Մեր պատվիրակներից այսօր հաղթանակ են տոնել 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանն ու 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը: 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանն առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Իգոր Տրոյանովսկու նկատմամբ: Հովհաննես Շարբաթյանի սանն առավելություն է ունեցել բոլոր ռաունդերում և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:
Հսկայական առավելություն է ունեցել նաև Վազգեն Քարհանյանը: Սլովենացի Ալեքսանդր Բոյիչի հետ պայքարում հայ մարզիկը մրցակցին երկու անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել 5:0 հաշվով: