ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ՝ վարչապետի որոշմամբ, Կարեն Բրուտյանն ազատվել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: