Կանադայի իշխանությունները հատուկ նշանակության ուժեր կուղարկեն Քաբուլում Կանադայի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար, մինչև այնտեղից անձնակազմը կտարհանվի՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ուղարկվելիք զինվորականների թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
ԱՄՆ կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատում է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցների թիվը: Նրանց տարհանման ընթացքում ամերիկացի զինվորականները կապահովեն անվտանգությունը: Սպասվում է, որ առաջիկա երկու օրերին ժամանակավորապես մոտ 3 հազար ամերիկացի զինծառայողներ կտեղափոխվեն Աֆղանստանի մայրաքաղաք: