Կայացել է եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ - Երևան ուղղությամբ։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, պաշտոնատար այլ անձինք։
Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան:
Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր:
Ամեն օր չվերթեր են իրականացվելու Երևան - Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան - Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ Երևան - Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան - Քյոլն ուղղություններով: