Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փոխանցում է Russia Today-ը:
Նշվում է, որ Մերկելի այցն իրականացվում է «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շինարարության ավարտի և Մերկելի՝ պաշտոնից հեռանալու ֆոնին:
Երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Գերմանիայի կառավարությունից տեղեկացրել են, որ կանցլերը կայցելի նաև Ուկրաինա և կհանդիպի երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Անգելա Մերկելը պաշտոնից կհեռանա այս տարվա աշնանը: