Բաղրամյան համայնքում շինարարական ակտիվ եռուզեռ է, այստեղ համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Արդեն սկսվել և ընթացքի մեջ են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի շուրջ 615 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 20 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է, որի 55 %-ը հատկացնում է Կառավարությունը, 45 %-ը՝ համայնքը:
Կրկին Կառավարության աջակցությամբ կարևորագույն խնդիր է լուծվում նաև համայնքի մանկապարտեզում: Հիմնանորոգվում են կառույցի՝ անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցներն ու դահլիճը: Շինարարական աշխատանքների համար հատկացվել է 5 միլիոն ՀՀ դրամ:
Մարզպետարանի աջակցությամբ էլ ամբողջովին վերանորոգվում են դպրոցի՝ խարխուլ վիճակում գտնվող սանհանգույցները: Ամբողջությամբ փոխվում են խմելու ջրագծերն ու կոյուղին: