Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլաh Սալեհը լքել է երկիրն ու փախել Տաջիկստան՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Սալեհն Աֆղանստանի փոխնախագահի պաշտոնը ստանձնել էր 2020-ի փետրվարից: 2021-ի մայիսին թալիբ գրոհայինների հարձակումների մեկնարկից հետո նա հայտարարել էր, որ Աֆղանստանի իշխանությունները հանձնվելու մտադրություն չունեն: Ընդ որում՝ քաղաքական գործիչն ընդգծել էր, որ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ երկրները ռազմավարական որոշ սխալներ են թույլ տվել Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման սկզբում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արմատական շարժման գրոհայինները գտնվում են Քաբուլից 50 կմ հեռավորության վրա: