ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը Կապանում են:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՖՖ ղեկավարները ծանոթացել են Կապանի քաղաքային մարզադաշտի ներկայիս վիճակին: Արմեն Մելիքբեկյանը ևս մեկ անգամ կարևորել է Սյունիքի մարզում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնության մասնակից թիմ ունենալու հանգամանքը:
Քաղաքային մարզադաշտը շուրջ 5 տարի անց հյուրընկալել է պրոֆեսիոնալ առաջնության հանդիպում. Հայաստանի առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Կապանի «Գանձասարը» մրցում է Գյումրիի «Շիրակի» հետ:
ՀՖՖ ղեկավարները օգոստոսի 11-ին այցելել են նաև Սիսիան, ծանոթացել ենթակառուցվածքներին, քննարկել քաղաքում ֆուտբոլի զարգացման հեռանկարները, դիտել Հայաստանի առաջին խմբի առաջնության «Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ-2» հանդիպումը: