Վրաստանի հիվանդանոցներում առկա է մահճակալների պակաս՝ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը:
Էկատերինե Տիկարաձեն նշել է նաև, որ երկրում բուժաշխատողների պակասի խնդիր կա. բժիշկները չեն կարողանա ծառայել հիվանդներին, քանի որ այդքան ռեսուրս չկա: Նախարարը հանրությանը կոչ է արել առավել կառավարելի դարձնել վիրուսը` կրել դիմակներ, պատվաստվել ու այդկերպ օգնել առողջապահության համակարգին:
Վրաստանում վերջին 10 օրում գրանցվել է 362 մահվան դեպք, 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5697 նոր դեպք: