Տիկին Հասմիկի հարևանուհու տան տանիքը երեկվա քամու պատճառով ավերվել է: Մոտ 30 րոպե տևած ուժգին քամուց պաշտպանվելու համար, դժվարությամբ փակելով տան դարպասները, բնակիչները տուն են շտապել:
Քամուց վնասվել են նաև հոսանքալարերն ու գազատարը: Ուշ գիշերվանից սկսած պատասխանատուներն աշխատանքներ են իրականացնում թաղամասի հոսանքի և գազի խնդիրը լուծելու համար:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեսանելի են երեկվա քամու հետևանքները՝ կոտրված ու վնասված ծառերը: ԱԻՆ-ի տվյալով՝ քամու ուժգնացումը 18-23-ի սահմաններում է եղել, հասել է մինչև 20 մետր վրկ արագությոան: Քամին սկսվել է Երևանի հարավից՝ հասել Արարատի մարզ:
ԱԻՆ նախարարությունից նշում են, որ ավերածությունները շատ ավելի քիչ կլինեին, եթե տարբեր կառույցներում ամրացման աշխատանքները ժամանակին իրականացվեին: