Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Սևքար համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող գյուղամիջյան ճանապարհի սալիկապատման աշխատանքներին։
Վերջին անգամ խորհրդային տարիներին վերանորոգված սահմանամերձ Սևքար համայնքի 304 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին:
Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 73.828.620 դրամ, որից 70 %-ը պետությանն է բաժին հասել, 30 %-ը` համայնքին: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն: