Հունաստանում չորեքշաբթի գիշերը տեղացած անձրևը նշանակալիորեն օգնել է անտառային հրդեհների դեմ պայքարում: Անձրևը իրավիճակը բավականին բարելավել է հատկապես Եվբեա կղզում և Պելոպոնես թերակղզում:
Վարորդներն իրենց ուրախությունն արտահայտել են մեքենաների ազդանշանների «համերգով»:
Այնուամենայնիվ, հրշեջները զգուշացնում են՝ վտանգը դեռ չի անցել: Բազմաթիվ վայրերում դեռ կրակը ամբողջովին չի մարվել, և հնարավոր է՝ նոր հրդեհներ բռնկվեն: Ընդ որում, երկրում շարունակվում են ուժեղ քամիները:
Հրդեհներ են բռնկվել նաև Աթենքի արևմտյան շրջաններում և երկրի հյուսիսում գտնվող Քաղկեդոնյան թերակղզում, սակայն դրանք կարողացել են արագ մարել, մի մասն էլ վերահսկողության տակ վերցնել: