Օգոստոսի 12-ի առավոտյան Ռուսաստանի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ զբոսաշրջային Մի-8 ուղղաթիռը, որը տեղափոխում էր 16 մարդ, ընկել է Կուրիլյան լիճ, որը գտնվում է Կամչատկայի Կրոնոցկի արգելոցում:
Հաջողվել է փրկել 8 ուղևորի և անձնակազմի անդամների, ևս 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա և ուղղաթիռի հրամանատարը, անհետ կորել են: Գործնականում նրանց ողջ գտնելու հնարավորություն չկա, հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Փրկարարական գործողությունը բարդացնում է այն, որ ուղղաթիռը խորտակվել է ավելի քան 100 մ խորության վրա, իսկ ջրի ջերմաստիճանը 5-6 աստիճան է:
Միջադեպի պատճառը դեռ անհայտ է, հիմնական վարկածների շարքում են շարժիչի խափանումը և օդաչուի սխալը: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ: