Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում են այսօր. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն: