ԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց:
Դատավորը միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որում նշում էր, որ այսօր միմյանց հաջորդող 4 դատական նիստեր կան իր վարույթում՝ որոշներով գործը ավարտական փուլում է: Հովհաննիսյանը միջնորդել էր նիստը այլ օր նշանակել:
ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր հետաձգել և նշանակել օգոստոսի 19-ին՝ ժամը 15.00-ին: