Գերմանիան օգնություն չի տրամադրի Աֆղանստանին, եթե «Թալիբանը» վերահսկողություն սահմանի երկրի ամբողջ տարածքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:
«Մենք ամեն տարի 430 մլն եվրո ենք նվիրաբերում Աֆղանստանին: Եթե թալիբները վերահսկողության տակ վերցնեն ամբողջ երկիրը, մտցնեն շարիաթի օրենքները, ապա մենք ոչ մի սենթ ավել չենք հատկացնի։ Երկիրը չի կարող գոյատևել առանց միջազգային օգնության»,- ասել է Մաասը։
Նախարարի խոսքով՝ թալիբները տեղյակ են այդ մասին: