Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի պաշտպանության նախարարները: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունության վերաբերյալ ամերիկա-ռուսական խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել կողմերի միջև թափանցիկության ապահովման և ռիսկերի նվազեցման հետ կապված խնդիրների:
Հուլիսի 28-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած բանակցությունները միտված էին հիմք դնել սպառազինությունների վերահսկման ապագա համակարգի ստեղծմանը և նվազեցնել միջուկային պատերազմի վտանգը: