Խորհրդարանը քննարկում է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունն ԱԺ-ին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Հերիքնազ Տիգրանյանը եղել է նաև նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր:
Տիգրանյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև այլ հանձնաժողովների գործունեության ոլորտների հետ, ինչը նշանակում է, որ իրենք մեկուսացված չեն աշխատելու, այլ լինելու են միջհանձնաժողովային համագործակցություններ բոլոր ոլորտներում: