Այս շաբաթ «Քայլ դեպի տուն» ծրագրի վերջին փուլի մասնակիցներն այցելել են Սարդարապատ: Նրանք ծաղիկներ են խոնարհել, ինչպես նաև եղել են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում:
Ծրագրի 10-րդ օրը սփյուռքահայ երիտասարդներն անցկացրել են Սևանում և Լոռիում: Նրանք եղել են Սևանավանքում, այնուհետ ուղևորվել են Լոռի, այցելել են COAF SMART նորարական կոնտրոն և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն թանգարան: