Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաներն այցելել են «Երևանի մանկան տան» իրենց հասակակիցներին։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հանդիպումն իրականացել է «Երեխաները երեխաների համար» արշավի շրջանակում` փոքրիկների սոցիալական ներառման, հասակակիցների հետ ծանոթության ու շփման հաստատման, ինչպես նաև ՊՈԱԿ-ների միջև համագործակցության ամրապնդման նպատակով։
Հանդիպման ընթացքում «Զատիկի» թատերական խմբի երեխաները հանդես են եկել իրենց կողմից բեմադրված ներկայացմամբ։