Սև ծովում՝ Նովոռոսիյսկի հատվածում, հունական Minerva Symphony լցանավը նավթով բեռնելիս տեղի է ունեցել արտահոսք։ Կասպից գազատարի կոնսորցիումի մամուլի ծառայությունից նշել են, որ վթարի պատճառը հիդրավլիկ փոխանցման ներքին խոռոչի քայքայումն է։
Ըստ շահագործող ընկերության՝ մոտ 12 խմ նավթ է լցվել ծով, իսկ արտահոսքի տարածքը կազմել է 200 քմ։
Ավելի ուշ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է, որ արբանյակային դիտարկումների համաձայն՝ արտահոսքի տարածքը նշվածից 400 հազար անգամ ավելի մեծ է, այն ոչ թե 200 քմ է, այլ 85 քառ. կմ։
Ծառայությունը հայտնում է, որ նավթի արտահոսքը դադարեցվել է և սպառնալիք չի ներկայացնում տեղի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։ Ափից դեպի ծով փոթորկի և քամու շնորհիվ նավթը չի հայտնվել ափին, իսկ գոյացած աղբը շուտով կանհետանա, քանի որ նավթի մասնիկները արագ գոլորշիանում են։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծովային միջավայրի աղտոտման փաստի առնչությամբ։