Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի և Անկարայի սերտ համագործակցությունն էական նշանակություն ունի երկու երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ռայիսիի նախագահության օրոք բոլոր ոլորտներում Իրանի ու Թուրքիայի երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը կամրապնդվի: