Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5352 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիան»:
Նախօրեին կատարվել է 50430 թեստ, որից 30564-ը՝ հակամարմինների, 19866-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2635 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 409110 մարդ:
Վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր՝ 6230:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.61%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.33%, վերջին 7 օրվանը՝ 10.27%։