Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները վերջին շրջանում բավական ակտիվացել են: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2021 թ. օգոստոսի 10-ի դրությամբ մարզում պատվաստվող քաղաքացիների թիվը կազմում է 16 236, որից առաջին դեղաչափ՝ 10 639, երկրորդ դեղաչափ՝ 5597:
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակով»՝ 4107 քաղաքացի: Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: