Օգոստոսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1,5 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Լուսագյուղ գյուղում՝ 3000 քմ, Ղազարավան գյուղում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 800 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 հա, Չարենցավան քաղաքում՝ 2,15 հա, Գետամեջ գյուղում՝ 1,3 հա, Բալահովիտ գյուղում՝ 1000 քմ, Աբովյան քաղաքում՝ 1250 քմ, Ջրվեժ քաղաքում՝ 3,5 հա, Գառնի գյուղում՝ 20 հա,
Շիրակի մարզի Սարալանջ գյուղում՝ 2 հա, Գուսանագյուղ գյուղում՝ 55 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 200 քմ, Կապան քաղաքում՝ 10,1 հա, Եղեգ գյուղում՝ 2500 քմ,
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում՝ 3 հա,
Եղվարդ-Նոր Գեղի ավտաճանապարհին՝ 800 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 103,71 հա: