Ալժիրի մի քանի շրջաններում մոլեգնող հրդեհները խլել են առնվազն 65 մարդու կյանք, այդ թվում՝ 28 զինվորականի: 12 մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ալժիրի հյուսիսային 18 շրջանում առկա է հրդեհի մոտ 70 օջախ: Կառավարությունը նշել է, որ շոգ եղանակային պայմաններում հրդեհների պատճառ է դարձել «մարդկային հանցավոր գործոնը»: Արդեն հայտարարվել է 4 ձեռբակալվածների մասին: Ըստ օդերևութաբանների՝ մինչև 46C հասնող արտակարգ շոգ եղանակը կպահպանվի ևս մի քանի օր: