ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն աշխատանքային այց են կատարել Վայք, որտեղ ծանոթացել են «Արևիկ» մարզադաշտի շինարարական աշխատանքների ավարտական փուլին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
ՀՖՖ ղեկավար կազմը նաև հանդիպել է «Նորավանք ՖԱ»-ի ղեկավարության հետ։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, արդեն հոկտեմբերին «Նորավանք ՖԱ»-ն կարող է Հայաստանի Պրեմիեր լիգայի տնային հանդիպումներն անցկացնել Վայքի «Արևիկ» մարզադաշտում։