Երանոս համայնքում արդեն 10 օր է՝ ինչ սկսվել և ընթանում են մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 725 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 20 միլիոն 126 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 55 տոկոսը կամ 24 միլիոն 599 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։
Նախատեսված է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել 700 գծամետր երկարությամբ և 3500 քառակուսի մետր մակերեսով։ Օգոստոսի 10-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացվել է մոտ 90 տոկոսով։ Ավարտվել են հողային ու խճապատման աշխատանքները, տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը։