ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են՝ հաշվի առնելով Ստեփանակերտում ջրի սակավության հետ կապված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով:
«Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիկական ու մարդկային ռեսուրսները:
Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), կարող են զանգահարել 911, 047 94-09-11, 23-01, 047 94-58-71 թեժ գծի հեռախոսահամարներին:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները՝ ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով»,- ասված է ԱԻՊԾ Ֆեյսբուքի գրառման մեջ: