«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են բացահայտել Հայաստանը: Շաբաթվա վերջին սփյուռքահայ պատանիները բաժանվել են չորս խմբերի և ուղևորվել Հայաստանի տարբեր անկյուններ՝ ծանոթանալու առօրյային և հայկական ավանդույթներին:
«Արցախ» թիմն ուղևորվեկ է Հայաստանի հյուսիս-արևմուտք՝ Նոյեմբերյան քաղաք: Մասնակիցները այցելել են Սրբասար, ականատես եղել, թե ինչպես են անցկացնում իրենց առօրյան տեղի բնակիչները:
Երկուշաբթի սփյուռքահայ պատաններն ուղևորվել են Դիլիջան, այցելել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան և Տավուշի պատմամշակութային վայրեր:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները սովորում են հայոց լեզու և պատմություն, անցնում ուսումնաճանաչողական դասընթացներ:
«Քայլ դեպի տունը» ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումանճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: