Հունաստանում արդեն 9-րդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները:
Պելոպոնեսում հրդեհ է բռնկվել հնագույն Օլիմպիա գյուղի մոտակայքում, որտեղ առաջին Օլիմպիական խաղերն են անցկացվել, և տարածվել Գորտինիայում: Իշխանությունը տարհանել է 20 գյուղ:
Մոտ 580 հրշեջներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Չեխիայից իրենց գործընկերների հետ պայքարում են կրակի դեմ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հունաստանում ավելի քան 500 կրակի օջախ է արձանագրվել, ինչի արդյունքում տարհանվել են տասնյակ գյուղեր և հազարավոր մարդիկ: