Կաբարդինո-Բալկարիայից 3 տոննա թթվածին է բերվել Վլադիկավկազի շտապօգնության հիվանդանոց, որտեղ նախօրեին թթվածնային կայանի վթարի պատճառով մահացել էր ինը պացիենտ: Այս մասին տեղեկացնում են Հյուսիսային Օսիայի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Երկուշաբթի Վլադիկավկազի շտապօգնության հիվանդանոցի թթվածնային կայանում վթար էր տեղի ունեցել: Հողի տակ խողովակ էր պայթել: Վթարի հետևանքով մահացել էր 47-85 տարեկան ինը պացիենտ:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: