Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից անտառային հրդեհների դեմ պայքարը ձախողելու համար՝ փոխանցում է BBC-ն:
«Մենք կարող էինք անել ամեն հնարավորը, սակայն որոշ դեպքերում դա բավարար չէր: Ես լիովին հասկանում եմ մեր երիտասարդ քաղաքացիների ցավը, երբ նրանք տեսնում են, թե ինչպես է նրանց ունեցվածքն այրվում»,- հայտարարել է Հունաստանի կառավարության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ: Բնական աղետի պատճառով տարհանվել են հազարավոր բնակիչներ: Կրակն ավերել է տասնյակ կառույցներ:
Հունաստանի վարչապետի խոսքով՝ երկրում գրանցված բնական աղետն աննախադեպ է: Կիրիակոս Միցոտակիսն անտառային հրդեհների պատճառ է համարում կլիմայական փոփոխությունները: