Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում:
Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Քննությունը շարունակվում է։