Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից Կարմիր ավազ կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:
Պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է, Խուդոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի չափը կազմել է 150.000 ՀՀ դրամ: