Լատվիայի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու առաջարկին: Պատճառն անօրինական փախստականների թվի կտրուկ աճն է՝ հայտարարել է Լատվիայի ՆԳ նախարար Մարիա Գոլուբևան՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Անհապաղ սկսվում է սահմանային անվտանգության խստացումը»,- հայտարարել է նախարարը:
Լատվիայի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցելու երկրի սահմանների պաշտպանության հարցում:
Երկրի վարչապետը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշումը «փաստացի ժամանակավոր փակում է Լատվիայի ու Բելառուսի միջև սահմանը»: