Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:
Կողմերը քննարկել են ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով: