Միացյալ Նահանգների՝ Աֆղանստանի հարցերով բանագնաց Զալմայ Խալիլզադը մեկնել է Կատար՝ «Թալիբան» շարժման ղեկավարության հետ բանակցություններ վարելու՝ Աֆղանստանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Դեսպան Խալիլզադի Դոհա այցի նպատակն է աջակցել Աֆղանստանում իրավիճակի կարգավորմանը:
Բանակցությունները նախանշված են անցկացնել այս շաբաթ, որին մասնակցելու են տարածաշրջանի և մի շարք այլ երկրների կառավարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կօգնեն Աֆղանստանում բռնությունների նվազեցմանը:
Նախօրեին «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ չորս օրվա ընթացքում գրավել են վեցերորդ նահանգի մայրաքաղաքը: