Վաշինգտոնն ամերիկյան զորքերը Սիրիայում պահելու օրինական մանդատ չունի, և ամերիկացի զինծառայողների՝ արաբական երկրում գտնվելը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015-ի բանաձևին, ինչը հրադադարի և խնդրի քաղաքական հանգուցալուծման կոչ է անում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը՝ փոխանցում է Russia Today պարբերականը:
Ռուս դիվանագետը պատասխանել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան զորակազմի խոսնակի այն հայտարարությանը, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ամերիկյան մանդատն օրինական է» Սիրիայի տարածքում գտնվելու համար:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հավաստմամբ՝ ամերիկյան զորքերը Սիրիայում գտնվում են անօրինական հիմքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ամերիկյան մեկնաբանությունը պարզապես ծիծաղելի է: Ռուս դիվանագետն ամերիկյան կողմին խորհուրդ է տվել ավելի մանրակրկիտ կարդալ փաստաթուղթը: