Թուրքիայի հրշեջ ծառայությունները շարունակում են պայքարել Էգեյան ծովափնյա շրջաններում անտառային հրդեհների դեմ:
13 օրվա ընթացքում հաջողվել է վերահսկողության տակ վերցնել կրակի 240 օջախ: Հրշեջ ծառայություններից հայտնում են, որ առայժմ չի հաջողվում մարել Մուղլա նահանգում մոլեգնող կրակը:
Ուժգին քամիները, խոնավության պակասն ու 40 աստիճան տաքությունը նպաստում են հրդեհների տարածմանը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 15 օդանավ, 64 ուղղաթիռ և 5250 հրշեջ: