Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է արաբական երկրի նոր կառավարության կազմը: Այս մասին այսօր հաղորդել է սիրիական SANA գործակալությունը՝ փոխանցում է ТАСС-ը:
Նշվում է, որ պետության ղեկավարը Հուսեյն Առնուսի գլխավորությամբ նոր կառավարության կազմ ձևավորելու հրամանագիր է ստորագրել:
Հուսեյն Առնուսի գլխավորությամբ նախորդ կառավարության կազմը Սիրիայի նախագահը հաստատել էր անցյալ տարի օգոստոս 30-ին: Մայիսի 26-ին Սիրիայում անցկացվել են նախագահի ընտրություններ: Բաշար Ասադի օգտին էր քվեարկել ընտրողների 95.1 տոկոսը: Հուլիսի 17-ին կայացել է նորընտիր ղեկավար Ասադի երդմնակալությունը: Նա չորրորդ անգամ երկիրը կղեկավարի յոթնամյա ժամկետով: