Իտալիայում մոտ օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 48° ըստ Ցելսիուսի: Առողջապահության նախարարությունը հայտարարել է նախազգուշացման բարձր աստիճան: Դա հատկապես վերաբերում է Հռոմի, Բարիի և Պալերմոյի հարակից շրջաններին: Օդերևութաբանները կանխատեսել են, որ ջերմաստիճանը 48°C-ի կհասնի նաև Սիցիլիայում և Սարդինիայում, իսկ մինչև շաբաթվա վերջ տաք օդային հոսանքները կընդգրկեն ամբողջ երկիրը:
Այսօր բարձր ջերմաստիճանային գոտի է հայտարարվել չորս քաղաքում՝ Հռոմում, Լատինայում, Բարիում և Կամպոբասոյում, իսկ առաջիկա երկու օրվա ընթացքում օդի տաք հոսանքները կհասնեն Նեապոլ, Ֆլորենցիա, Միլան և Բոլցանո:
Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է ժամը 11:00-18:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և շատ հեղուկ օգտագործել:
Անոմալ շոգ եղանակներ սպասվում են երկրի 27 քաղաքներում, որտեղ կսահմանվի նախազգուշացման կարմիր աստիճան: Նմանատիպ եղանակների պատճառը Աֆրիկայից երկիր ներթափանցող մերձարևադարձային տաք օդային հոսանքներն են: