ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Վլադիմիր Վարդանյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:
«Սա մեծ պատիվ է, միաժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որ ծառացած են մեր պետության առջև»,- ասաց Վարդանյանն իր ելույթում: Ըստ նրա՝ այս հանձնաժողովը դիտարկվում է ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը: