Վրաստանում պահպանվում է համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2236 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Նախօրեին կատարվել է 23439 թեստ, որից 12524-ը՝ հակամարմինների, 10915-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3146 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 403762 մարդ:
Վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 6128:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9.54%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.74%, վերջին 7 օրվանը՝ 9.75%։