Օգոստոսի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 5500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 5000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3500 քմ, Երնջատափ գյուղում՝ 3 հա,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ,
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում՝ 2000 քմ, Հացիկ գյուղում՝ 1800 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Հանքավան գյուղում՝ 10 հա, Գետամեջ գյուղում՝ 5 հա,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 1 հա, Արթիկ քաղաքում՝ 400 քմ, Երազգավորս գյուղում՝ 2 հա, Շիրակ գյուղում՝ 600 քմ,
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 36 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1 հա,
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 63,9 հա: